Անհատական ուսումնական պլան

Հայտարարված ժամանակավոր արտակարգ դրության օրերս անցնում են տանը։ Դպրոցում  անցկացվում է հեռավար-առցանց-ընտանեկան ուսուցում և ես այս ինքնամեկուսացման ընթացքում, փորձում եմ ժամանակս անտեղի չծախսել։ Կազմում եմ օրվա անելիքների գրաֆիկ և շարժվում դրանով։ Առավոտյան արթնանում եմ, նախաճաշում։ Քանի որ քնկոտ անձնավորություն եմ, ինձնից շատ ժամանակ է պահանջվում մինչև վերջ քնից դուրս գալու համար։ Օրվա ընթացքում ժամանակիս մեծ մասը անցկացնում եմ մեր հողամասում, օգնում եմ ծնողներիս։ Պարբերաբար ստուգում եմ  էլ․ հասցես և կատարում եմ դասավանդողների ուղարկած նախագծերը և այլն։ Բացի այդ ազատ ժամանակս փորձում եմ չվատնել և տեսադասերի օգնությամբ մասնագիտանում եմ, «Adobe Photoshop», «Adobe Premiere Pro», «AVS Video Editor» մոնտաժային ծրագրերում։ Երեկոյան ժամերին արդեն դիտում եմ արտասահմանյան ֆիլմեր՝ հիմնականում կատագերկական, ֆանտաստիկ ժանրերի օտար լեզուներով, որպեզսի էլ ավելի զարգացնեմ լեզվի իմացությունս։

Այս օրերին կատարել եմ հետևյալ նախագծերը՝

Անգլերեն- Distance Learning Tasks- 1, 2

 

Оставьте комментарий